Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանական ուժերն այնտեղ են՝ պահպանելու հասարակական կարգը։ «Լավատես ենք, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք թույլ չեն տա իրենց», - նշեց ոստիկանապետը։
Իշխան Գևորգյանը, որը մայիսի 4-ից շուրջօրյա նստացույցով Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ պատրաստվում է դիմավորել Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցներին, նշում է․ «Պետք է մարդիկ զարթնեն, միանան Սրբազանի երթին կամ գան այստեղ՝ դիմավորենք, որովհետև եթե հաշտ ես, որ քո եղբոր հողը խլում են, ունեզրկում են, արդար է, որ քո հերթն էլ գա»։ Նրա խոսքով՝ ինքը և իր համակիրները փորձելու են մաքսիմալ մաքուր պահել հավաքը, որ ինչ-որ մեկը այն չվերածի նախկինաներկաների պայքարի, ինչը միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին. «Սրբազանից օրհնությունը ստացել եմ, սպասում ենք իրեն, ինքը հստակ կսահմանի՝ ինչ է պետք անել»։|hetq.am|
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ [Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը]
…Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։ Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ [Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան] |tert.am|
Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ։ Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն: [ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյան] |news.am|
Հորդորում ենք խստորեն պահպանել հասարակական կարգը․ ՆԳՆ Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՀՀ-ն իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև ՀՀ պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ [ՀՀ ԱԱԾ]
Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ ենթադրություն էր հայտնել, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ։ ՍիվիլՆեթը պարզել է, որ վարչապետի այս ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը․ Վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։ |civilnet.am|
Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ. Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք:
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում
Այսօր 17:00Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու գործով վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասը մեղադրականով ուղարկվել է դատարան. ՔԿ
Այսօր 16:45«Մի սպասեք ձեր հերթին, որ ձեր հողն ու տունն էլ տան, միացեք հավաքին». Իշխան Գևորգյան |hetq.am|
Այսօր 16:20ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Այսօր 16:10Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար |armenpress.am|
Այսօր 15:56Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ քայլերթը հասավ եկեղեցու մոտ
Այսօր 15:50Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Այսօր 15:18Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|
Այսօր 15:01Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Այսօր 14:54Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով
Այսօր 14:52Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում
Այսօր 17:00Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու գործով վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասը մեղադրականով ուղարկվել է դատարան. ՔԿ
Այսօր 16:45«Մի սպասեք ձեր հերթին, որ ձեր հողն ու տունն էլ տան, միացեք հավաքին». Իշխան Գևորգյան |hetq.am|
Այսօր 16:20ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Այսօր 16:10Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար |armenpress.am|
Այսօր 15:56Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ քայլերթը հասավ եկեղեցու մոտ
Այսօր 15:50Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Այսօր 15:18Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան |azatutyun.am|
Այսօր 15:01Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Այսօր 14:54Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով
Այսօր 14:52